Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տեղի կունենա հաշմանդամների մարզական փառատոն

Տեղի կունենա հաշմանդամների մարզական փառատոն
20.06.2012 | 13:04

Հունիսի 20-22-ին «Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունն իրականացնելու է հաշմանդամների հանրապետական 10-րդ մարզական փառատոնը, որին կմասնակցեն մոտ 90 հաշմանդամ մարզիկներ` Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից: Նրանք իրենց ուժերը կչափեն վեց մարզաձևում` լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ և թենիս:
Ինչպես մեզ հայտնեցին Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտեից, մարզական ծրագրին զուգահեռ կիրականացվեն նաև մշակութային ծրագրեր, կկազմակերպվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ:

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ